Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կնոջն ու աներորդուն սպանած տղամարդուն վնասազերծել է արձակուրդում գտնվող օպերլիազորը. մանրամասներ

    Կնոջն ու աներորդուն սպանած տղամարդուն վնասազերծել է արձակուրդում գտնվող օպերլիազորը. մանրամասներ

    Կնոջն ու աներորդուն սպանած տղամարդուն վնասազերծել է արձակուրդում գտնվող օպերլիազորը. մանրամասներ
    Հունիս 11, 2019 23:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում ապրող 63-ամյա տղամարդուն, որը որսորդական հրացանով սպանել էր կնոջը եւ աներորդուն, վնասազերծել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներից մեկը, որն Առատաշեն գյուղի բնակիչ է եւ գտնվում է արձակուրդում:

    Հունիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում մահացած անձինք կան:

    Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Առատաշենում ապրող 63-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել 61-ամյա կնոջ եւ վերջինիս 70-ամյա եղբոր ուղղությամբ: Նրանք ստացած վնասվածքների հետեւանքով մահացել են:

    Նախնական վարկածով՝ կատարվածը կենցաղային բնույթի տարաձայնությունների հետեւանք է:

    Դեպքի վայր հասած օպերատիվ խումբն էլ կասկածյալին բերման է ենթարկել բաժին: Հանցագործության գործիք հրացանն առգրավված է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:


    Նման թեմաներ

    scroll to top