Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Կոչ ԱԺ-ին՝ փաստաթուղթ ընդունել Ադրբեջանի կազմակերպած ջարդերի վերաբերյալ

    Կոչ ԱԺ-ին՝ փաստաթուղթ ընդունել Ադրբեջանի կազմակերպած ջարդերի վերաբերյալ

    Կոչ ԱԺ-ին՝ փաստաթուղթ ընդունել Ադրբեջանի կազմակերպած ջարդերի վերաբերյալ
    Հունվար 10, 2018 15:53 Լուրեր A+ / A-

    A1plus.am-ը գրում է.

    Հունվարի 13-ին կլրանա Բաքվի ջարդերի 28 տարին:

    ՀՀ նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշում է, որ մինչ այսօր ոչ պատմաբանները, ոչ իրավաբանները չեն ուսումնասիրել Ադրբեջանի իրականացրած ջարդերի վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր փաստաթղթերը:

    «Մենք անում ենք չնչին աշխատանք, որից օգտվում է Ադրբեջանի՝ ստի վրա հիմնված քաղաքականությունը»,- ասում է նա: Թեպետ այժմ քաղաքացիական հասարակությունների առջև միջազգային ասպարեզում բազմաթիվ դռներ են բացվել, նրանք նույնպես ոչինչ չեն նախաձեռնում այս ուղղությամբ:

    Բաքվի, Սումգայիթի ջարդերը դուրս են մնացել Արցախյան հարցի կոնտեքստից, մինչդեռ դրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են և ցեղասպանություն են. «Ցեղասպանությունը շարունակական բնույթ է կրում և կրելու է, մինչև Հայաստանն իր դաշնակիցների հետ չճանաչի, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում»:

    «Մենք, երբ խոսում ենք, ասում ենք, որ թուրքերը հայերին կոտորում են, բայց դա հանցագործություն է մարդկության դեմ: Այսինքն՝ մեր պարտավորությունները ոչ միայն մեր ազգի առջև են, այլ՝ ամբողջ աշխարհի առջև են»,- ասում է նախկին օմբուդսմենը և առաջարկում, որ և´ Ցեղասպանության, և´ Արցախյան հիմնախնդրի դեմ պայքարը տեղափոխել գլոբալ հարթությունների մեջ, որտեղ մեր պայքարը համահունչ է առաջադեմ մարդկության խնդիրների հետ:

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top