Հինգշաբթի , 26 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    18°
    Home » Լուրեր » Կոչ են արել չմասնակցել Թուրքիայի զորավարժություններին

    Կոչ են արել չմասնակցել Թուրքիայի զորավարժություններին

    Մայիս 19, 2017 17:41 Լուրեր, Միջազգային A+ / A-

    2507-resized

    Հունաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին չմասնակցել Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի Deniz kurdu անվամբ ամենամյա զորավարժություններին, որոնք մեկնարկել են մայիսի 13-ին և ավարտվելու է մայիսի 26-ին:

    Ինչպես հաղորդում է թուրքական «Milliyet» պարբերականը՝  թուրք պաշտոնյանները ՆԱՏՕ-ի անդամ երկրների համապատասխան ներկայացուցիչներին հրավերներ էին ուղարկել՝ դիտորդի կարգավիճակում զորավարժություններին հետևելու համար: Նրանք զորավարժություններին պետք է ներկա լինեն մայիսի 22-ին:

    Սակայն Թուրքիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեպան Կիրիակոս Լուկակիսը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին նամակ է հղել, որտեղ, մասնավորապես, նա կոչ արել չմասնակցել զորավարժություններին՝ պատճառաբանելով այն հանգամանքով, որ ամեն տարի նշյալ զորավարժությունների ժամանակ Թուրքիայի օդային ուժերը խախտում են Հունաստանի տարածքը:

    «Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հայտարարության համաձայն Էգեյան և Միջերկրական ծովերում տեղի ունենալիք զորավարժությունները ընդգրկելու են Հունաստանի ազգային օդային տարածքը և  Հռոդոսի միջազգային օդանավակայանի մի մասը: Դա միջազգային օրենքի և բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում հանդիսանում է Հունաստանի ինքնիշխանության խախտում»,- ասել է դեսպանը:

    Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերոնշյալ զորավարժությանը մասնակցում են ռազմածովային ուժերին պատկանող 14 ֆրեգատ, 6 կորվետ, 9 սուզանավ,  հրթիռներով բեռնված 17 մոտորանավ,  4 պարեկային նավ, 4  և 19 օդածովային պարեկային ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

    Աղբյուր` Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top