Գլխավոր Լուրեր «Կոկորդը կտրված էր, ձեռքերը կտրտված …». Տավուշում 53-ամյա տղամարդը խանդի հողի վրա...

«Կոկորդը կտրված էր, ձեռքերը կտրտված …». Տավուշում 53-ամյա տղամարդը խանդի հողի վրա դաժանաբար սպանել է կնոջը (1in.am)

10
0

1in.am-ը գրում է.

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Մանվել Ա.-ի գործի դատական քննությունը:

1965 թվականին ծնված Մանվել Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով:

Սպանվածը Մանվել Ա.-ի կինն է…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ դեպքին նախորդող երեք տարիների ընթացքում Մանվել Ա.-ն առավել անհաշտ է եղել կնոջ հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանք չորս երեխա ունեին… Վերջին շրջանում Մանվել Ա.-ն չարաշահել է ալկոհոլը, կնոջը խանդել է, այդ հողի վրա նրա ու կնոջ հարաբերությունները եղել են լարված:

2018 թվականի մայիսի 11-ին, ժամը 12-ի սահմաններում 53-ամյա Մանվել Ա.-ն գնացել է իր տան նկուղային հարկ՝ լոգարանին կից սենյակ, որտեղ կինը լվացք էր անում: Տեսնելով, որ կինն իր շորերը չի լվանում, խանդի շարժառիթով Մանվելն իր շորերը չլվանալը որպես առիթ օգտագործելով՝ «հաշվեհարդար է տեսել»՝ գրպանից հանել է իր կողմից ապօրինի պահվող, սառը զենք հանդիսացող ծալովի դանակը, բացել ու հարվածել է կնոջ պարանոցին, նաև՝ մարմնի տարբեր մասերին ու սպանել է նրան:

Այնուհետև Մանվել Ա.-ն փախել է դեպքի վայր դարձած տանից: Զանգել է եղբոր տղային, քույրերին, հայտնել է, թե ինչ է արել, գնացել է նույն թաղամասում գտնվող չբնակեցված առանձնատան հարակից տարածք, գիշերել է այնտեղ: Հասկանալով, որ ծանր հանցանք է գործել, մտածել է իր կյանքին վերջ տալու մասին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում