Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Կոլումբիան դուրս է գալիս Հարավամերիկյան ազգերի միությունից

    Կոլումբիան դուրս է գալիս Հարավամերիկյան ազգերի միությունից

    Կոլումբիան դուրս է գալիս Հարավամերիկյան ազգերի միությունից
    Օգոստոս 10, 2018 21:38 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կարլոս Օլմես Տրուխիլիոն օգոստոսի 11-ին հայտնել է, որ իր երկիրը դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից, որը ժամանակին ստեղծվել էր Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (ԱՊԿ) հակակշիռ լինելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

    «Պետք է վերսկսել ԱՊԿ-ի աշխատանքները: Մենք կիրականացնենք սահմանների և միգրացիոն ոլորտի նոր քաղաքականություն, ակտիվ կիրականացնենք դրանք և դուրս կգանք Հարավամերիկյան ազգերի միությունից»,- Բոգոտայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Օլմեսը:

    Հարավամերիկյան ազգերի միությունը տարածաշրջանային քաղաքական և տնտեսական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 2004թ.-ին` տարածաշրջանի երկու խոշոր ինտեգրացիոն միությունների` Հարավամերիկյան ընդհանուր շուկայի և Անդյան հանրակցության հիմքի վրա:

    Նման թեմաներ

    scroll to top