Գլխավոր Բլոգ Կոմիտասի շուկայի դիմացի կրպակներն ապամոնտաժվում են. ավագանու անդամ (ֆոտո)

Կոմիտասի շուկայի դիմացի կրպակներն ապամոնտաժվում են. ավագանու անդամ (ֆոտո)

14
0

Երեկվանից մեկնարկել է Կոմիտասի շուկայի մայթին գտնվող կրպակների ապամոնտաժումը: Այս մասին այսօր՝ հունիսի 13–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Ըստ նրա` հուշարձան հանդիսացող շենքի գեղեցիկ ֆասադը պարզապես կորել էր կրպարկների հետևում, մայթն էլ վերածվել արևելյան շուկայի…

Նշեմ նաև, որ համայնքը վերջերս վերադարձրեց շուկայի հարևանությամբ գտնվող՝ Արաբկիրի մեկ այլ այցեքարտ դարձած բարձրահարկ շենքերի դիմացի տարածքը, որի բարեկարգման համար մրցույթ կլինի:

Ի դեպ, կարծում եմ, կարող եք դուք էլ նախագծեր պատրաստել և առաջարկել, երբ կմեկնարկի 1 մլն դոլարով քաղաքացիների գաղափարների ֆինանսավորման մրցույթ֊ծրագիրը»,– գրել է Աբգարյանը` կից ներկայացնելով լուսանկարներ։