Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց

    Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց

    Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց
    Հունիս 12, 2019 11:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կոնդի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:

    Ակցիայի մասնակիցները պնդում են, որ խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով` 30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները կադաստրի պետական կոմիտեն չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում:
    «Կադաստրի և ԾԻԳ-ի միասնական քարտեզ ստեղծվեց, որի համար մարդիկ էդքան վճարումներ են արել, բայց ասում են՝ վա՜յ, ձեր տունը քարտեզի մեջ չի երևում»,- ասաց բնակիչներից մեկը։
    Բնակիչները ուզում են նամակ փոխանցել վարչապետին՝ հարցին լուծում ստանալու համար։

    Նման թեմաներ

    scroll to top