Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նազենի Ղարիբյանի

    Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նազենի Ղարիբյանի

    Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նազենի Ղարիբյանի
    Մայիս 24, 2019 11:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: Գործով երրորդ կողմ է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ը:

    Այս մասին մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

    Մասնավորապես նշվում է, որ դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումը, ինչպես նաև՝ Նազենի Ղարիբյանի՝  2019թ. մարտի 3-ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։

    Գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, այն մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին:

     


    Նման թեմաներ

    scroll to top