Գլխավոր Լուրեր Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի»-ի հավակնորդ է

Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի»-ի հավակնորդ է

12
0

Այսօր Լոս Անջելեսում սպասվող «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու է նաև ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Այս մասին գրված է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում:

«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրվել է Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը, որն իրականացվել է հայտնի «Դելոս» ընկերության կողմից։

Այսօրինակ հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը հայազգի արտիստի՝ առավել ևս Հայաստանի օպերային թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի՝ Մաեստրո Կ․ Օրբելյանի մասնակցությունն արդեն իսկ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր հայի համար։

Շնորհավորում ենք Մաեստրո Կոնստանտին Օրբելյանին այս կարևոր մրցանակաբաշխությանն առաջադրված լինելու և մասնակցելու կապակցությամբ»։