Կիրակի , 22 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » «Կոնվերս բանկում» ավազակային հարձակման մեջ մեղադրվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

    «Կոնվերս բանկում» ավազակային հարձակման մեջ մեղադրվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

    Հուլիս 12, 2018 18:37 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության սերտ համագործակցության շնորհիվ նա հայտնաբերվել էր Վրաստանի տարածքում՝ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին:
    Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։

    Անցած տարվա հոկտեմբերի 9-ին` ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր:

    Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:
    Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
    Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեպքի մյուս մասնակիցները հայտնաբերվեցին հոկտեմբերի 14-ի գիշերը:
    Ցիգանկովի էքստրադիցիայով քրեական գործի վարույթը կամբողջանա:

    Նման թեմաներ

    scroll to top