Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » Լուրեր » Կոնյակի ու գինու վաճառքի աճ կա. վարչապետ

Կոնյակի ու գինու վաճառքի աճ կա. վարչապետ

Սեպտեմբեր 14, 2017 11:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Karavarutyan-nist6-1

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարական տվեց մթերման ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ։

Վարչապետի խոսքով` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում որոշ խնդիրներ, անհամապատասխանություններ են վեր հանվել մթերված խաղողի և գինու ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում։ Խաղողի մթերման արդյունավետության, գյուղմթերքի որակի բարձրացման և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով Կարապետյանը հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին խաղողի մթերման ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերման արդյունքները՝ ըստ մթերող կազմակերպությունների։

Հանձնարարվեց ՍԱՊԾ պետին ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնել մոնիթորինգ՝ խաղողի մթերման ծավալները գինու ծավալների հետ համապատասխանեցնելու առումով։ Վարչապետը մանրամասնեց․ «Կոնյակի ու գինու վաճառքի աճ կա։ Շատ ինտենսիվ աշխատում են գյուղնախարարությունը, Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ շուկան ընդլայնելու վերաբերյալ։ Պետք է ուշադրություն դարձնենք այդ ապրանքի հայկական բրենդի որակի հսկողությանը»։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top