Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Sunny
    Home » Լուրեր » Կոպենհագենի օդանավակայանը դադարել է սպասարկել թուրքական ավիաընկերությանը

    Կոպենհագենի օդանավակայանը դադարել է սպասարկել թուրքական ավիաընկերությանը

    Նոյեմբեր 14, 2017 13:48 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Atlasglobal

    Կոպենհագենի օդանավակայանը դադարել է ընդունել թուրքական ավիաընկերության թռիչքները:
    Թուրքական Sozcu լրատվական կայքի տեղեկացմամբ, դանիական օդանավակայանից հայտնել են, որ իրենք թուրքական Atlasglobal  ավիաընկերության թռիչքները չեն սպասարկում, քանի որ ավիաընկերության ինքնաթիռներին ուղղված սպառնալիքի մասին վերաբերյալ տեղեկություն են ստացել:
    Օդանավակայանից հայտնել են, որ սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը իրենք ստացել են ոստիկանությունից: Հայտարարության համաձայն՝ սպառնալիքի մասին տեղեկությունը վերաբերում է Atlasglobal-ի բոլոր եվրոպական թռիչքներին:
    Ներկայումս դանիացի իրավապահ մարմինները օդանավակայան ժամանած թուրքական ինքնաթիռը հետախուզում են և թույլ չեն տալիս շարունակել թռիչքը:
    Աղբյուր`  Ermenihaber.am

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top