Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Կոպիտ խախտում է. Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին

    Կոպիտ խախտում է. Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին

    Կոպիտ խախտում է. Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին
    Հունվար 11, 2019 15:27 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի օդանավակայաններում իր երկրի հայազգի քաղաքացիների հանդեպ խտրականության դրսևորումները նրանց ազգային պատկանելության պատճառով։ Այս մասին հաղորդել  է armeniasputnik-ը:

    Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելության համար արտաքսելը նրանց իրավունքների կոպիտ խախտում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այդ երկիր հայազգի մարդկանց մուտքն Ադրբեջան թույլ չտալու մասին հարցին։

    Ավելի վաղ` դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում «տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի մեկուսացման ու նյարդային գերլարվածության մեջ»։ Նա ցանկացել է ամանորյա տոներն անցկացնել Ադրբեջանում, բայց արդեն անձնագրային սեղանում նրան իսկույն կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու՝ նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։

    «Ես այս մասին բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում` սոցիալական ցանցերում։ Տոների ընթացքում նախադեպեր եղել են, մենք գրանցել ենք դրանք նաև նախկինում։ Պարբերաբար բարձրացրել ենք այդ հարցը ադրբեջանական կողմի մոտ, ասել, որ նման դեպքերը ավանդույթ են դառնում, ցավոք, վատ և սխալ ավանդույթ»,– նշել է Զախարովան։

    Նրա խոսքով` մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում այս թեմայով հրապարակվել է մեծ նյութ, բայց դա ազգային պատկանելության պատճառով ՌԴ քաղաքացիների դեմ խտրականության առաջին դեպքը չէ։

    ԱԳՆ տվյալներով` անցած տարի Ադրբեջան մուտք գործելու մերժման առնվազն 16 դեպք է գրանցվել։ Միաժամանակ ՌԴ քաղաքացիներին ժամեր շարունակ պահել են օդանավակայանում, այնուհետև բռնի ուժով արտաքսել երկրից։ Մերժման պաշտոնական պատճառ չի նշվել։

    «Մեր կարծիքով` նշված փաստերը Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են»,– նշել է Զախարովան։

    Նրա խոսքով` դրանք հակասում են ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի տառին և ոգուն։


    Նման թեմաներ

    scroll to top