Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    22°
    Home » Լուրեր » Կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

    Կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

    Կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
    Հունիս 12, 2018 17:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

    Հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք:

    Տեղեկությունը փոխանցվել էր ոստիկանության տարածքային ստորաբաժանում: Այնտեղից հաղորդել էին, որ ոստիկանները համապատասխան աշխատանքներ արդեն իրականացնում են, ու փրկարարների միջամտության կարիքը չկա: Այնուամենայնիվ՝ կեսգիշերից հետո Մասիսի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ միանում է որոնողական աշխատանքներին (Երևանի Նորագավիթ թաղամասի և ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից տարածքներում), որոնք շարունակվում են մինչև լուսաբաց:

    Այսօր՝ հունիսի 12-ին, ոստիկանության խնդրանքով, փրկարարական ուժերը կրկին ներգրավվել են որոնողական աշխատանքներում՝ ստանձնելով դժվարմատչելի վայրերում համապատասխան աշխատանքների իրականացումը:

    Ժամը 16.00-ի դրությամբ՝ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վաղարշապատի ՀՓՋ հրամանատարի տեղակալի գլխավորությամբ՝ 12 հրշեջ-փրկարար (որոնցից 10-ը՝ ազատ հերթափոխից) վերսկսել են երեխայի որոնողական աշխատանքները մարզի Արագած գյուղի արևելյան հատվածից:

    Նման թեմաներ

    scroll to top