Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Կորած երեխային շարունակում են փնտրել

    Կորած երեխային շարունակում են փնտրել

    Կորած երեխային շարունակում են փնտրել
    Հունիս 14, 2018 11:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հայտարարվել է, որ որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:

    Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

    Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

    Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը:

    Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

    Նման թեմաներ

    scroll to top