Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » Կոռուպցիոն երեւույթներ չեն եղել. կադրային փոփոխություններ ԱԺ-ում

Կոռուպցիոն երեւույթներ չեն եղել. կադրային փոփոխություններ ԱԺ-ում

Սեպտեմբեր 13, 2017 14:33 Լուրեր, Քաղաքական A+ / A-

արա սաղաթելյան

Լրատվամիջոցները շարունակում են խոշորացույցի տակ պահել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի գործունեությունը: Նա սկսել է բարեփոխումներ խորհրդարանում, որոնք դրսեւորվում են նաև կադրային փոփոխություններով: Հերթը հիմա ԱԺ աշխատակազմի ֆինանսատնտեսական եւ հաշվապահական հաշվառման վարչությանն է: Տեղեկություններ կային, որ վերոնշյալ վարչությունում կոռուպցիոն երեւույթներ են հայտնաբերվել, որոնց պատճառով ԱԺ աշխատակազմի ղեկավարը հիմա աշխատակազմի ֆինանսատնտեսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանին նշանակել է պետի տեղակալ, իսկ վարչության պետ նշանակել է Արտաշես Բախշյանին:

Araratnews.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հերքեց ԱԺ աշխատակազմում չարաշահումների, ատկատների, առավել եւս` կոռուպցիոն երեւույթների մասին լուրերը:

Արսեն Բաբայանի տեղեկացմամբ` Արտաշես Բախշյանը սեպտեմբերի սկզբին է նշանակվել ԱԺ աշխատակազմի ֆինանսատնտեսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ, իսկ մինչև ԱԺ տեղափոխվելը աշխատել է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում` որպես տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ:

Սպասելի՞ էր Վարդան Թորոսյանի համար պաշտոնի իջեցումը: «Դա ներքին խնդիր է: Մենք խոսել ենք… դա ո՛չ հոդվածի (նկատի ունի իր մասին երեկվա հրապարակվածը.-հեղ.), ո՛չ էլ Արա Սաղաթելյանի հետ կապ չունի»,- ասաց նա Araratnews.am-ի հետ զրույցում:

Ինչ վերաբերում է իր պաշտոնավարման ժամանակ հայտնաբերված չարաշահումներին ու կոռուպցիոն երեւույթներին, Վարդան Թորոսյանը հերքեց այդ տեղեկությունները՝ դրանք հիմարություն համարելով: «Չեն եղել կոռուպցիոն երեւույթներ ու չէին էլ կարող լինել»,- հավաստիացրեց նա:

Պետական ապարատում չգրված օրենք կա. եթե որեւէ գերատեսչությունում  պաշտոնի իջեցում է լինում, պաշտոնյան փոխում է աշխատանքի վայրը: Արդյոք Վարդան Թորոսյանը կփոխի՞ առաջիկայում իր աշխատավայրը: «Կյանքում երբեք ոչինչ չի բացառվում: Ոչ մեկս չգիտի, թե վաղն ինչ է լինելու մեզ հետ»,- ասաց ԱԺ աշխատակազմի ֆինանսատնտեսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի տեղակալը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top