Գլխավոր Լուրեր Կոռուպցիոն սկանդալ. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է կաշառքներ պահանջել. «Ժամանակ»

Կոռուպցիոն սկանդալ. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է կաշառքներ պահանջել. «Ժամանակ»

1
0

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, գործարարների մի ստվար զանգվածի դժգոհությունն է և բողոքը ընդդեմ 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանի:

Բանն այն է, որ Միհրան Դավթյանը նույնիսկ նոր Հայաստանում չի հրաժարվել իր նախկին, մեղմ ասած, արատավոր սովորույթներից և հնարքներից, որոնք բանեցնում էր դեռ հարկային մարմիններում աշխատած տարիներին։ Նա շարունակում է իր մեթոդներով սպառնալ, կաշառքներ պահանջել գործարարներից, շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից։

Նշենք, որ Դավթյանը մինչև հեղափոխությունը հենց Սերժի Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի հովանավորյալն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: