Գլխավոր Լուրեր Կոշ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Կոշ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

6
0

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 21-ին, ժամը 12:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 2-րդ գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշ եւ Ավան գյուղերի միջանկյալ հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 15 հրշեջ-փրկարար եւ գյուղի 20 բնակիչ: