Գլխավոր Լուրեր «Կոշ» ՔԿՀ-ում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում

«Կոշ» ՔԿՀ-ում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում

7
0

ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ մայիսի 30-ին  ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կայացել է համերգային մեծ ծրագիր՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:

Ինչպես   հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համերգին մասնակցել են «Սասնա ծռեր» և «Նուբար» ավանդական երգի-պարի համույթները՝ գեղարվեստական ղեկավարներ Հովհաննես Մկրտչյանի և Լուսինե Նազարյանի գլխավորությամբ:

Քրեակատարողական հիմնարկում այդ օրը հնչել են միայն նախնյաց ոգով հագեցած հայրենասիրական երգ ու երաժշտություն, համույթի մասնակիցները պարեցին քաջ հայորդի նախնիների հուժկու, ազգային պարերը, որոնք ներկաներին փոխանցեցին բարձր տրամադրություն:

Միջոցառումն ամփոփվեց երկկողմանի շնորհակալական խոսքերով: