Գլխավոր Լուրեր Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին

Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին

5
0

Կոստան Զարյանի ժառանգները հուլիսի 24-ին Մաշտոցյան Մատենադարանին են  նվիրաբերել  հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի եւ արվեստաբանի ձեռագրերի արխիվը, ինչպես նաեւ իրենց հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր, մեքենագիր նյութերը:  Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

Նվիրատվության նպատակն է պահպանել, համակարգել, արխիվացնել, ուսումնասիրել, հրատարակել, հանրայնացնել ու թվայնացնել Կոստան Զարյանի գրական, արվեստագիտական, նամակագրական, նոթագրական, կենսագրական ողջ ձեռագիր, մեքենագիր անտիպ եւ հրատարակված մեծարժեք նյութը։

Հաղորդվում է, որ այսքանով արխիվը դեռ չի ամբողջացել: Առաջիկա ամիսներին Կոստան Զարյանի այլ երկրներում գտնվող արխիվները եւս բերվելու են Հայաստան, որոնց պահպանումը նույնպես վստահվելու է Մաշտոցյան Մատենադարանին: