Գլխավոր Լուրեր Կոսյելնին` Մխիթարյանի մասին. ՈւԵՖԱ-ն չպետք է ԵԼ-ի եզրափակիչը տար Բաքվին

Կոսյելնին` Մխիթարյանի մասին. ՈւԵՖԱ-ն չպետք է ԵԼ-ի եզրափակիչը տար Բաքվին

0
0

«Արսենալի» ավագ Լորան Կոսյելնինմեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիորոշումը` բաց թողնել «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչը, որը կայանալու է Ադրբեջանում:

«Գոհ չեմ: Պետք է նրան այստեղ թողնենք, որովհետև չի կարող խաղալ եզրափակիչում: Կարծում եմ` ՈւԵՖԱ-ն պետք է տեղյակ լինի տարատեսակ խնդիրներից, որոնք կարող են առաջանալ տվյալ երկրի քաղաքական իրավիճակից:

Երբ մի երկիրը մյուսի հետ խնդիր ունի, եզրափակիչը չպետք է այդ այդ երկրում անցկացվի: Մեզ համար այդ որոշումը դժվարին է, որովհետև ուզում ենք, որ Միկին մեզ հետ լինի: Նա մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է»,- ֆրանսիացի պաշտպանի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: