Գլխավոր Լուրեր Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել

Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել

2
0

Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի լրատվական բաժնից:

ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն հավանության են արժանացել այդ հայտերից 26-ը։

Հաստատված ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կանցկացվեն արտաքին լուսավորության համակարգեր, կկառուցվեն խմելու ջրի նոր ջրագծեր, կվերանորոգվեն մանկապարտեզներ, բուժ.հաստատություններ, կգազիֆիկացվեն համայնքներ ու թաղամասեր և այլն:

Արդեն իսկ հաստատված ծրագրային հայտերն են.

Բալահովիտ համայնք- ճանապարհների բարեկարգում

Գետարգել համայնք – նոր թաղամասի գազիֆիկացում

Բյուրեղավան համայնք -«Ա. Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտության սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգում

Չարենցավան համայնք – կենտրոնական բանուկ փողոցների, մայթերի և թաղամասերի ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում

Կամարիս համայնք – համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում

Կամարիս համայնք – համայնքի 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցում

Կամարիս համայնք – ոռոգման ջրի խորքային հորի հորատում

Սոլակ համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում

Եղվարդ համայնք – Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցում

Եղվարդ համայնք – Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգում

Նոր Երզնկա համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում

Նոր Երզնկա – համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում

Գեղաշեն համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում

Քասախ համայնք – Սգո սրահի վերանորոգում

Քասախ համայնք – բուժամբուլատորիայի շենքի մի հատվածի վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում

Քասախ համայնք – համայնքային ճանապարհների ասֆալտապատում

Քասախ համայնք – Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցում

Քասախ համայնք –համայնքի գազիֆիկացում

Քասախ համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում

Ակունք համայնք– Հատիսի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգում

Առինջ համայնք – ճանապարհների բարեկարգում

Քանաքեռավան համայնք – գիշերային լուսավորության անցկացում

Արզնի համայնք – Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատում

Պտղնի համայնք – ներհամայնքային ճանապարհների բարեկարգում

Գետամեջ համայնք – ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում

Մեղրաձոր համայնք – Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում:

Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև Կոտայքի մարզից ներկայացված մյուս ծրագրային հայտերը: