Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կոտայքի մարզպետը դիմել է դատարան՝ Նոր Գեղիում նախկին համայնքապետի անունով 18 փողոց վերանվանելու պահանջով

    Կոտայքի մարզպետը դիմել է դատարան՝ Նոր Գեղիում նախկին համայնքապետի անունով 18 փողոց վերանվանելու պահանջով

    Կոտայքի մարզպետը դիմել է դատարան՝ Նոր Գեղիում նախկին համայնքապետի անունով 18 փողոց վերանվանելու պահանջով
    Հուլիս 17, 2019 11:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց վերանվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

    «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն, հայցադիմումը ստացվել է հուլիսի 8-ին, գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին:

    2015 թվականի Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները համայնքի թվով 18 փողոց վերանվանվել են Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Դրանք բոլորը նախկինում կոչվել են Երևանյան:

    Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքի ղեկավարն է եղել սկսած 1985 թվականից, և պաշտոնից ազատվել է 2018-ին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո:


    Նման թեմաներ

    scroll to top