Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Կոտրել է «Մերսեդեսի» ապակին ու գողացել դրամապանակը

    Կոտրել է «Մերսեդեսի» ապակին ու գողացել դրամապանակը

    Կոտրել է «Մերսեդեսի» ապակին ու գողացել դրամապանակը
    Հունիս 22, 2019 20:56 Իրավական, Լուրեր A+ / A-

    Հունիսի 21-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.00-ից ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրել են Զովունի համայնքից Դավիթաշեն տանող ճանապարհին կայանված «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի ապակին ու գողացել պայուսակ, որի մեջ եղել են անձնագրեր, նույնականացման քարտ, բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական եւ այլ փաստաթղթեր:

    Ոստիկանությունից  հայտնում են, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նաիրիի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ավտոմեքենայից գողությունը հնարավոր է կատարած լինի 15-րդ թաղամասում ապրող 33-ամյա տղամարդը։

    Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին եւ խոստովանական բացատրություն տվել։

    Տղամարդը ներկայացրել է նաեւ պայուսակը, որի մեջ են եղել բոլոր փաստաթղթերը եւ իրերը:

    Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

    Կատարվում է քննություն:


    Նման թեմաներ

    scroll to top