Գլխավոր Լուրեր Կոխակն գյուղում հրդեհվել է տան տանիքը

Կոխակն գյուղում հրդեհվել է տան տանիքը

3
0

Օգոստոսի 23-ին, ժամը 11:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ծառայության աշխատակիցները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Կախակն գյուղի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին հարակից ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։18-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել են ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքը՝ մոտ 500 քմ, 120 հակ անասնակեր և տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 2 քմ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։18-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել են ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքը՝ մոտ 500 քմ, 120 հակ անասնակեր և տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 2 քմ։