Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Կոյուղաջուրը հոսում է բնակարանները. ահազանգ (տեսանյութ, լուսանկարներ)

    Կոյուղաջուրը հոսում է բնակարանները. ահազանգ (տեսանյութ, լուսանկարներ)

    Հուլիս 12, 2018 15:41 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Araratnews.am-ի խմբագրություն են զանգահարել մայրաքաղաքի Արցախի 1 հասցեի բնակիչները, որոնք   արդեն մեկ ժամ է՝ անելանելի վիճակում են:

    Բանն այն է, որ վերոնշյալ հասցեի կոյուղին խցանվել է, կոյուղու պարունակությունը լցվում է  բնակարանները: «Խայտառակ իրավիճակ է: Զանգել ենք 1-85 համարին: Եկան  դիտահորը բացեցին, որոշ գործեր արեցին: Տեսան՝ չեն կարողանում սարքել, ասացին՝ մենք պետական զանգ ենք ստացել, չենք կարող դա անտեսել: Թողեցին գնացին, բայց ասացին՝ կգան մեկ ժամից: Անցել է մեկ ժամ, դեռ ոչ մեկը չկա: 1-85-ն էլ չի պատասխանում: Կներեք, բայց  զուգարաններից  կոյուղաջուրը լցվում է տները»,- վրդովված ասացին բնակիչները:

    Կապ հաստատեցինք  նաև  «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ՝ պարզաբանում լսելու: Նա ասաց, որ խնդրին տեղյակ չէ. «Սա ամենօրյա վթար է: Ես կարող եմ ընդամենը ձեր զանգը փոխանցել վթարային ծառայություն՝ խնդրին հետամուտ լինելու համար»:

    Բնակիչները խմբագրություն են ուղարկել նաև իրավիճակը փաստող  լուսանկարներ եւ տեսանյութ:

    ???

     

    ???

     

    ???

    Սոնա Դավթյան

     

    Նման թեմաներ

    scroll to top