Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Կփոխվեն դեղատոմսերի ձևերը և դեղերի բացթողնման կարգը

    Կփոխվեն դեղատոմսերի ձևերը և դեղերի բացթողնման կարգը

    Նոյեմբեր 8, 2017 12:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    dexer

    Վաղը` նոյեմբերի 9-ին Կառավարության նիստի օրակարգում կլինի դեղատոմսերի գրման և դեղերի բացթողնման կարգի վերաբերյալ նոր որոշումը, որտեղ մասնավորապես նշվում է.

    Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

    1. Սահմանել`

    1) դեղատոմսերի գրման և դեղերի բացթողնման կարգը համաձայն  հավելված 1-ի,

    2)   դեղատոմսերի ձևերը՝ համաձայն հավելված 2-ի,

    3) դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը` համաձայն հավելված 3-ի:

    Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսերի ձևերը հաստատելու մասին» թիվ 759 որոշումը:

    Հավելենք, որ վերոնշված որոշումը սահմանում է`

    1. Հաստատել ՀՀ-ում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը:

    2. Սահմանել, որ`

    ա) N 1 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է թմրադեղերի համար:

    N 1 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) 148 մմ x 210 մմ չափերով (A 5) վարդագույն թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

    Իսկ Կառավարության նոր որոշման մեջ ներկայացվող ընթացիկ իրավիճակի ու խնդիրների վերաբերյալ նշվում է, որ նախագծով կարգավորվող հարաբերությունները ներկայումս կարգավորվում են  ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի թիվ 759 որոշմամբ և ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 22-ի թիվ 100 հրամանով: Հաշվի առնելով «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքում առկա կարգավորումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել դեղատոմսերի գրման և դեղերի բացթողնման կարգն ու դեղատոմսերի ձևերը, դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրության պահանջներին:

    Նախագծի նպատակն էլ հետևյալն է` մեկ միասնական փաստաթղթով կարգավորել ՀՀ տարածքում դեղերի դեղատոմսերի շրջանառությունը, հստակ սահմանելով ՀՀ-ում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, անվճար և արտոնյալ կարգով հատկացվող դեղերի գրման, բացթողնման և հաշվառման կարգերը, դեղատոմսերի ձևերը` համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը: Նշվում է նաև, որ այդ գործառույթները գործող կարգերում կա՛մ թերի են նկարագրված, կա՛մ բացակայում են:

    Նման թեմաներ

    scroll to top