Գլխավոր Լուրեր Կրակել են Լուսահովիտի գյուղապետի վրա․ վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Կրակել են Լուսահովիտի գյուղապետի վրա․ վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

3
0

Երեկ կրակել են Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետ Գրիգոր Սարհատյանի վրա։ Ինչպես «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից՝ գյուղապետին գիշերը տեղափոխվել են հիվանդանոց եւ վիրահատվել։ Վերջինիս վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սարհատյանին միացված է արհեստական շնչառական ապարատին։

Գյուղապետը ստացել է աջ ազդրի հրազենային վնասվածք։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել կենցաղային վեճի ժամանակ։