Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Կրակոցներ՝ Վանաձորում, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

    Կրակոցներ՝ Վանաձորում, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

    Կրակոցներ՝ Վանաձորում, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց
    Հոկտեմբեր 11, 2018 21:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:05-ին երեք քաղաքացի հրազենային վիրավորումով տեղափոխվել են իրենց մոտ։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
    Նրա տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ Վանաձոր է մեկնել ոստիկանության քրեական հետախուզության  գլխավոր վարչության պետը։
    Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։

    Նման թեմաներ

    scroll to top