Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Կրակոցներ Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի խաչմերուկում

    Կրակոցներ Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի խաչմերուկում

    Կրակոցներ Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի խաչմերուկում
    Սեպտեմբեր 14, 2018 23:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օգոստոսի 16-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել անհայտ քաղաքացի եւ տեղեկացրել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում ավտոմատներով կրակում են:

    Մեկնած օպերատիվ խումբը Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել էր 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված 5 պարկուճ, փայտյա 3 մահակ, ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ, իսկ գետնին՝ արնանման հետքեր:

    Դեպքի առթիվ օգոստոսի 17-ին Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի, Մեծամորի բաժինների եւ Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղեր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 1982 թ. ծնված Նորիկ Ա.-ն դեռեւս չպարզված ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

    Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, Նորիկ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

    Նորիկ Ա.-ն ձերբակալված է:

    Ձեռնարկվում են միջոցառումներ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Նման թեմաներ

    scroll to top