Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Clear
    16°
    Home » Լուրեր » «Կրեմլի զեկույցում» ընդգրկվածները բախվել են առաջին խնդիրների. Bloomberg

    «Կրեմլի զեկույցում» ընդգրկվածները բախվել են առաջին խնդիրների. Bloomberg

    «Կրեմլի զեկույցում» ընդգրկվածները բախվել են առաջին խնդիրների. Bloomberg
    Փետրվար 6, 2018 15:46 Լուրեր, Միջազգային, Տնտեսական A+ / A-

    Պատժամիջոցներ դեռ չեն սահմանվել, սակայն արևմտյան ընկերություններն արդեն սկսում են առավել զգուշավորությամբ մոտենալ «տոքսիկ» հաճախորդներին. գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր սեփական աղբյուրներին:

    «Կրեմլի զեկույցում» ընդգրկված միլիարդատերերը սկսել են լրացուցիչ ֆինանսական ստուգումների ենթարկվել:

    Ցուցակում ներառված գործարարներից մեկը անանունության պայմանում նշել է, թե մտահոգված է, որ օտարերկրյա գործընկերների հետ գործարքները կարող են ձախողվել: Գործակալության մեկ այլ զրուցակից էլ հայտնել է, որ զեկույցի հրապարակումից հետո իր հեղինակությունը լրջորեն վնասվել է:

    Վաշինգտոնում գտնվող Financial Integrity Network ընկերությունը կոչ է արել իր հաճախորդներին ուշադիր ուսումնասիրել զեկույցում ընդգրկվածների մասնակցությամբ ցանկացած հաշվետվություն: Փորձագետների կարծիքով՝ նրանց պետք է դիտարկել որպես «քաղաքական նշանակություն ունեցող անձինք», այսինքն` անձինք, որոնք բանկերի համար լրացուցիչ ռիսկեր են ներկայացնում:

    Նման թեմաներ

    scroll to top