Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Բլոգ » Կրկին ու կրկին խնդրում եմ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը. Արարատ Միրզոյան

    Կրկին ու կրկին խնդրում եմ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը. Արարատ Միրզոյան

    Կրկին ու կրկին խնդրում եմ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը. Արարատ Միրզոյան
    Մայիս 16, 2018 0:27 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է.

    Ինչպես մի քանի օր առաջ քրեակատարողական հիմնարկում նրան տեսակցելիս մեր մասնավոր խոսակցության ժամանակ, այնպես էլ հիմա հրապարակավ հավաստում եմ, որ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանքներով բանտարկված կամ զանազան արարքների համար քաղաքական պատճառներով պայմանավորված ոչ համաչափ պատիժ ստացած մարդկանց ազատության հարցը մեր առաջնային օրակարգում է։

    Նորից ու նորից հավաստում եմ՝ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքական պատճառներով բանտում հայտնված մարդիկ չեն լինելու։ Հին համակարգը, միևնույն է, տեղի է տալու։ Հարցը, միևնույն է, լուծվելու է, և որևէ մեկը կարիք չունի իր առողջությանը անդառնալի վնաս հասցնի դրա համար։

    Հ.Գ. Տեղեկացնեմ, որ բացի անձնական երաշխավորությամբ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, փորձում եմ/ենք հասկանալ մյուսների հարցում կիրառվելիք ամենաարդյունավետ մեխանիզմները։ Առաջիկայում այս նպատակով հանդիպելու եմ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, ինչպես նաև Սասնա Ծռերի փաստաբաններին։

    Նման թեմաներ

    scroll to top