Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է

    Կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է

    Կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է
    Մայիս 24, 2019 12:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանը հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը, երկրում սկզբունքային է ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնությունը պահպանելու համար երաշխիքների ապահովումը: Այս մասին Երևանում անցկացվող կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, քանի որ գոնե ես համոզված եմ, որ մարդը Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից է, և դա առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից` լինի ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները: Այս առումով ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Նոր Հայաստանն, առավել ևս, լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Եվ կարծում եմ, որ այն, որ այսօր Հայաստանի ազգային, կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է: Եվ ես ուզում եմ ասել, որ մեզ համար սկզբունքային հարց է, որ ազգային, կրոնական փոքրամասնությունները Հայաստանում պետք է երաշխավորված լինեն լիարժեք իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու համար, իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան»,-ասաց վարչապետը:

     


    Նման թեմաներ

    scroll to top