Երեքշաբթի , 22 Մայիս 2018

    outputra5huxgif
    Showers
    14°
    Home » Լուրեր » Կրոս. Վենգերը վստահաբար սիրում է Մխիթարյանին

    Կրոս. Վենգերը վստահաբար սիրում է Մխիթարյանին

    Կրոս. Վենգերը վստահաբար սիրում է Մխիթարյանին
    Փետրվար 5, 2018 21:46 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Ֆուտբոլային փորձագետ Ջոն Կրոսը խոսել է Լոնդոնի «Արսենալի» ձմեռային տրանսֆերների՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:

    «Հետաքրքիրն այն է, թե ինչպես է փոխվել «Արսենալի» տրանսֆերային քաղաքականությունն այն բանից հետո, երբ ակումբ է եկել «Բորուսիայի» սկաուտների նախկին ղեկավարը: Դրանից հետո առաջին տրանսֆերներն էին դորտմունդցիների նախկին ֆուտբոլիստները՝ Օբամեյանգը և Մխիթարյանը:

    Սակայն ինձ ոչ մի կերպ չեք համոզի, որ Վենգերը չէր ցանկանում իրականացնել այս տրանսֆերները: Հետաքրքիրն այն է, որ Վենգերը վստահորեն ցանկանում էր Մխիթարյանի տեղափոխությունը: Նա փորձում էր կատարել այդ տրանսֆերը դեռ երկու տարի առաջ: Վենգերը վստահաբար սիրում է այդ խաղացողին»,- Կրոսի խոսքը մեջբերում է Daily Star-ը:

    Նման թեմաներ

    scroll to top