Գլխավոր Լուրեր Կրթության հարցում նախընտրելի երկրների ցանկում Թուրքիան 36-րդն է

Կրթության հարցում նախընտրելի երկրների ցանկում Թուրքիան 36-րդն է

0
0

Հայտնի է դարձել այն երկրների ցանկը, որոնց առավել հաճախ են նախապատվություն տալիս ուսանողները կրթություն ստանալու համար։

Ըստ «U.S News & World Report»-ի հրապարակած զեկույցի՝ 2019թ․ առաջատար եռյակում տեղ են գտել Մեծ Բրիտանիան, Ամերիկան և Կանադան։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ճապոնիան և Հոլանդիան։ Ըստ զեկույցի՝ Թուրքիան այդ ցանկում գրավել է 36-րդ հորիզոնականը։

Հետազոտության համար հիմք են ծառայել հետևյալ հանգամանքները. զարգացած պետական դպրոցների առկայությունը, բարձր մակարդակի որակյալ կրթության ապահովման հնարավորությունը և տվյալ երկրի համալսարաններում կրթություն ստանալ ցանկացող արտասահմանցի ուսանողների թիվը։