Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Արգելվելու է արհեստական ջրավազաններում լողալը

    Արգելվելու է արհեստական ջրավազաններում լողալը

    Հունիս 19, 2017 15:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    10568707_10201368932224041_1492124895_n-472x265

    Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների լողալու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առողջապահության վարչությանը, «Ջրային կառույցներ» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները:

    «Ամռան շոգ օրերին մեր համաքաղաքացիները և հատկապես երեխաներն ու պատանիներն ակտիվորեն օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը բազմիցս է նշվել, որ կարող է վտանգել նրանց առողջությունը: Ըստ այդմ, պարբերաբար իրազեկեք և բացատրական աշխատանքներ տարեք հատկապես ծնողների շրջանում, որ թույլ չտան երեխաներին լողալ արհեստական լողավազաններում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
    և հասարակայնության հետ կապերի վարչություն

    Նման թեմաներ

    scroll to top