Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կտրուկ գործողության չենք գնում, որ «Սանիթեքը» չմահանա. քաղաքապետը՝ վարչապետին

    Կտրուկ գործողության չենք գնում, որ «Սանիթեքը» չմահանա. քաղաքապետը՝ վարչապետին

    Կտրուկ գործողության չենք գնում, որ «Սանիթեքը» չմահանա. քաղաքապետը՝ վարչապետին
    Օգոստոս 13, 2019 14:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր աշխատասենյակում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում խոսեց աղբահանության խնդրի մասին:

    Հայկ Մարությանն ասաց, որ աղբահանության վիճակը քաղաքապետի ընտրությունից առաջ  վիճակն ավելի վատ էր, քան հիմա: « Աղբահանության համակարգը սխալ էր: Մեկ ընկերության են տվել ամբողջ քաղաքի  աղբահանությունը»,- մանրամասնեց քաղաքապետը:

    Հայկ Մարությանը նաև տեղեկացրեց, որ «Սանիթեքը»  հայտարարել էր՝ փորձ ունի Թուրքիայում եւ Ալժիրում, մինչդեռ պայմանագրին կից ներկայացված փաստաթղթում գրված է Նիգերիա եւ Լիբանան:  «Քաղաքապետարանը կատարել է իր պարտավորությունները: Գումարները փոխանցել ենք «Սանիթեքին» ժամացույցի ճշգրտությամբ»,- պնդեց պարոն Մարությանը:

    Քաղաքապետն ասաց, որ «Սանիթեքը» չի կարողանում իր պարտավորությունները կատարել, քանի որ ունեն ջարդուխուրդ եղած շարժակազմ կա: «Մենք ավելի կտրուկ գործողությունների չենք գնում, որ չմահանա «Սանիթեքը: Տուգանելը նվազագույնն է, որ արել ենք»,- հավաստիացրեց պարոն Մարությանը:

     

     


    scroll to top