Գլխավոր Լուրեր Կունենանք հիմնովին վերանորոգված 7 ավագ դպրոց (լուսանկարներ)

Կունենանք հիմնովին վերանորոգված 7 ավագ դպրոց (լուսանկարներ)

4
0

ԿԳնախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսում ենք սկսել թվով 7 ավագ դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքներ (դպրոցների լուսանկարները կարող եք տեսնել ստորև)։ Այս աշխատանքների արդյունքում կբարձրացնենք դպրոցների սեյսմականության մակարդակը, կբարեկարգենք տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլ.մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգենք սպորտային հրապարակներն ու կստեղծենք նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։

Մեր նպատակն է, որ մեր երեխաները այլևս չհաճախեն ահա այսպիսի վիճակում գտնվող դպրոցներ, և փուլ առ փուլ գնալու ենք այդ ճանապարհով»։