Գլխավոր Լուրեր Կուրսայինների, դիպլոմայինների վաճառքի գովազդը կարգելվի

Կուրսայինների, դիպլոմայինների վաճառքի գովազդը կարգելվի

6
0

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը  օրենսդրական նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ սահմանափակել կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը: Այսօր ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ պատգամավորի նախագիծը:

Պատգամավորն այսօր ասել է՝ շատ երկրներում նման արարքը քրեականացրել են: