Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Կուզեի՞նք, որ միջազգային կազմակերպությունները լինեին խաղալիքներ այլոց ձեռքին

    Կուզեի՞նք, որ միջազգային կազմակերպությունները լինեին խաղալիքներ այլոց ձեռքին

    Կուզեի՞նք, որ միջազգային կազմակերպությունները լինեին խաղալիքներ այլոց ձեռքին
    Հոկտեմբեր 11, 2018 16:06 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ. այն հարուստ է իր սփյուռքով, որը Հայաստանը դարձրեց համաշխարհային երկիր: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ  ասաց կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:

    Երևան Տոնավաճառ

    «Շառլ Ազնավուրն այդպիսի մի հայ էր: Եվ այսպիսով, պարո՛ն վարչապետ, աշխարհն է գտնվում Հայաստանում, Ֆրանկոֆոնիայի աշխարհը, և մեզ համար մեծագույն երջանկություն է հյուրընկալվել այստեղ»,– ասաց նա:

    Միկայել Ժանի խոսքով՝ հայոց հողում իրենց ամեն ինչ պարտավորեցնում է հիշատակման արարողության և նաև սթափության:

    «Մենք այսօր ականատես ենք ժողովրդավարական հեղափոխության մետաստազների, ոչ մի մայրաքաղաք հեռու չի մնում դրանից: Մենք տեսնում ենք ծայրահեղականության առաջընթացն ամենուր, մենք տեսնում ենք անարդարությունների առաջխաղացումը: Կցանկանայի, որ  բոլորս մեզ հարց տայինք, թե պատմության որ մասում կուզեինք լինել: Կուզեի՞նք, որ միջազգային կազմակերպությունները լինեին խաղալիքներ այլոց ձեռքին: Արդյոք մենք պատրա՞ստ ենք թողնել, որ էգոիզմը, կարճատես տնտեսական ներդրումները հաղթեն գործընկերային երկխոսությանը»,- ասաց գլխավոր քարտուղարը:


    Նման թեմաներ

    scroll to top