Գլխավոր Լուրեր Կվերանան 57 մասնագիտություններ, իսկ կհայտնվեն 186-ը. նոր մասնագիտությունների քարտեզ

Կվերանան 57 մասնագիտություններ, իսկ կհայտնվեն 186-ը. նոր մասնագիտությունների քարտեզ

8
0

Գրեթե ամեն օր հայտնվում են նոր մասնագիտություններ, իսկ հները կորցնում են արդիականությունը կամ էլ ձևափոխվում են լրիվ նոր ինչ-որ բանի: Պատկերացրեք միայն՝ 10 տարի առաջ ՍՄՄ եզրը (սոցիալական մեդիայում մարքեթինգ) նույնիսկ չկար, իսկ այսօր  ամենատարածված մասնագիտություններից մեկն է: «Նոր մասնագիտությունների  քարտեզ» ռուսաստանյան կրթական նախագիծը մանրամասն նկարագրում է առաջիկա բոլոր փոփոխությունները:

Այս քարտեզը ստեղծվել  է, որ աշխատող նոր սերունդը կարողանա ճիշտ և արդյունավետ զարգացնել հմտությունները՝ ապագայի մասնագիտություններին հարմարվելու համար: Նրանց կանխատեսումներով՝ 34 ճյուղեր արմատական փոփոխությունների կենթարկվեն, ինչը կծառայի նոր մասնագիտությունների ստեղծմանն ու հների վերացմանը:

Մասնագիտություններ, որոնք կանհետանան մինչև 2030 թվականը

  • հաշվապահ
  • նախահաշիվ կազմող
  • վարկերի գծով մենեջեր
  • վիճակագիր
  • սղագրող/վերծանող
  • մուտքագրող
  • սրբագրիչ
  • բիլդ-խմբագիր
  • դեկորացիաների մոնտաժող
  • գրադարանավար
  • փաստաթղթավար/արխիվարիուս
  • տուրիստական գործակալ
  • փորձարկող
  • կրկնօրինակող/կասկադյոր
  • իրավախորհրդատու
  • նոտարիուս
  • բանկային օպերատոր
  • մակլեր/ռիելթոր
  • զբոսավար
  • վերլուծաբան
  • լրագրող
  • մարզական վերլուծաբան
  • ռեֆերենտ
  • թարգմանիչ
  • պետական ծառայությունների օպերատոր
  • լոգիստ
  • ախտորոշող
  • համակարգի ադմինիստրատոր

Բանվորական մասնագիտություններ

  • կարգավար
  • ղեկապետ
  • դեղագործ
  • տոմս ստուգող
  • ավագ պահակ
  • վերելակի  մասնագետ
  • կայանող
  • call-կենտրոնի օպերատոր
  • փոստատար
  • բարձրորակ գյուղաշխատող
  • ցրիչ
  • թանգարանում դահլիճի վերակացու
  • ապրանքային շարժակազմի մեքենավար
  • պարեկապահակետային ծառայության տեսուչ
  • պահակ
  • լեռնագործ
  • հանքափոր
  • կշռող-փաթաթող բանվոր
  • հորատող
  • աշխղեկ
  • տրանսպորտային տերմինալի  աշխատող
  • դերձակ
  • բեռնակիր
  • բետոնագործ բանվոր
  • քիմմաքրման աշխատող
  • մատուցող
  • մարզիչ

Մասնագիտություններ, որոնք կհայտնվեն մինչև 2030 թվականը

Բժշկություն

  • IT-բժիշկ
  • բուժսարքավորումների ճարտարապետ
  • բիոէթիկ
  • գենետիկական խորհրդատու
  • ցանցային բժիշկ
  • խորհրդատու առողջ ծերության գծով
  • անհատականացված բժշկության փորձագետ
  • բուժհաստատությունների կյանքի նախագծող
  • հյուսվածքային ինժեներ
  • կիբերպրոթեզներ և իմպլանտատներ մշակող
  • IT-գենետիկ
  • մոլեկուլային սննդաբան
  • բժշկական ռոբոտների օպերատոր
  • կլինիկական կենսաինֆորմատիկայի մասնագետ
  • բժշկական մարկետոլոգ
  • R&D առողջապահության մենեջեր

Շինարարություն

  • էներգազրոյական տների ճարտարապետ
  • հին շինարարական կոնստրուկցիաների վերակառուցման և ամրացման մասնագետ
  • շինարարությունում 3D- տպագրության նախագծող
  • շինարարության էկովերլուծաբան
  • մատչելի միջավայր նախագծող
  • BIM-մենեջեր-նախագծող
  • «խելացի  տան» ենթակառուցվածք նախագծող
  • շինարարական տեխնոլոգիաների արդիականացման գծով մասնագետ

Անվտանգություն

  • բիզնեսի անընդհատության մենեջեր
  • անվտանգության համար կրող սարքերի դիզայներ-էրգոնոմիստ
  • անձնական անվտանգության նախագծող
  • համակարգային էկոլոգիական աղետների հաղթահարման մասնագետ
  • անվտանգության հեռակառավարող համակարգող
  • արդյունաբերությունում համալիր անվտանգության աուդիտոր

Ավիացիա

  • դինամիկ կարգավարեցման ինտելեկտուալ համակարգեր մշակող
  • օդագնացության համար ենթակառուցվածք նախագծող
  • թռչող ապարատների ռեցիկլինգի տեխնոլոգ
  • անօդաչու ավիացիայի ինտերֆեյսեր նախագծող
  • դիրիժաբլներ նախագծող
  • շահագործման տվյալների վերլուծաբան
  • փոքր ավիացիայի արտադրության ինժեներ

Մշակույթ և արվեստ

  • արվեստի գնահատող
  • Science-նկարիչ
  • գեղագիտական զարգացման գծով անձնական թյուտոր
  • ստեղծագործական վիճակների մարզիչ
  • կոլեկտիվ ստեղծագործության կուրատոր

Կրթություն 

  • գիտակցության վիճակների ուսուցման գործիքներ մշակող
  • խաղամանկավարժ
  • կրթական հետագծեր մշակող
  • մայնդ-ֆիթնեսի մարզիչ
  • էկոքարոզիչ
  • նախագծային ուսուցման կազմակերպիչ
  • թյուտոր
  • խաղավարպետ
  • մոդերատոր
  • ստարտափերի մենթոր
  • կրթական առցանց-հարթակի  համակարգող

Տուրիզմ և հյուրընկալություն

  • տարածքների ճարտարապետ
  • ռոբոտատեխնիկայի կոնսիերժ
  • տարածքների լրացված իրականության դիզայներ
  • տուր-նավիգատորներ մշակող
  • ինտելեկտուալ տուրիստական համակարգեր մշակող
  • տարածության բրենդ-մենեջեր
  • անհատական տարածության ռեժիսոր

Մեդիա և  զվարճանք

  • վիրտուալ աշխարհների դիզայներ
  • վիրտուալ աշխարհի ճարտարապետ
  • հույզերի դիզայներ
  • իմաստային դաշտի պրոդյուսեր
  • խաղային պրակտիկ
  • մեդիաոստիկան
  • մեդիածրագրեր մշակող
  • ինֆոոճաբան բովանդակության ագրեգատորների խմբագիր

Կենսատեխնոլոգիաներ

  • համակարգային կենսատեխնոլոգ
  • կենդանի օրգանիզմների ճարտարապետ
  • ուրբանիստ-էկոլոգ
  • բիոֆարմակոլոգ
  • այգիների էկոլոգ

էներգագեներացիա և էներգիայի կուտակում

  • կրող էներգասարքերի դիզայներ
  • մետեոէներգետիկ
  • էներգամատակարարման տեղային համակարգերի մասնագետ
  • էներգակուտակիչներ նախագծող
  • վերաօգտագործման համակարգեր նախագծող
  • միկրոգեներացիայի համակարգեր մշակող
  • էներգագեներացիայի  համակարգերի արդիականացման մենեջեր

Օգտակար հանածոների  արդյունահանում և վերամշակում

  • բաշխված հորատանցման խմբերի համակարգող
  • հանքերի  հետախուզման համար անօդաչու թռչող սարքերի օպերատոր
  • ռոբոտացված  համակարգերի ինժեներ
  • հեռուստաչափության (տելեմետրիա) տվյալների ինժեներ-մեկնաբանող
  • արդյունահանող ճյուղերում էկովերլուծաբան
  • համակարգային լեռնային ինժեներ

Մետալուրգիա

  • փոշիանման մետալուրգիայի սարքավորման նախագծող
  • նոր մետաղների կոնստրուկտոր
  • մետալուրգիայում էկո-ռեցիկլեր
  • սարքավորման սուպերվայզեր

Թեթև արդյունաբերություն

  • հագուստի էլեկտրոնային «բաղադրատոմսեր» ծրագրավորող
  • հագուստի ռեցիկլինգի մասնագետ
  • առողջ հագուստի փորձագետ
  • նոր  կտորներ նախագծող
  • տեխնո-ոճաբան
  • թեթև արդյունաբերությունում IT-ինտերֆեյսերի  մշակող

Գյուղատնտեսություն

  • գյուղատնտես- տնտեսագետ
  • գյուղատնտեսական էկոլոգ
  • ավտոմատացված գյուղտեխնիկայի օպերատոր
  • սիթի-ֆերմեր
  • ԳՁՕ-գյուղատնտես
  • ագրոինֆորմատիկ/ագրոկիբերնետիկ

Մանկական ապրանքների և ծառայությունների  արդյունաբերություն

  • երեխայի «ապագայի  կերպարի» փորձագետ
  • տրանսմեդիայի արտադրանքի ճարտարապետ
  • մանկական հոգեբանական անվտանգության մասնագետ
  • մանկական R&D-ի կառավարիչ

Ֆինանսական հատված

  • տաղանդավոր մարդկանց  համար ուղղակի ներդրումների հիմնադրամի մենեջեր
  • մուլտիարտարժութային թարգմանիչ
  • անհատական  կենսաթոշակային ծրագրերի մշակող
  • քրաուդֆանդինգովային և  քրաուդներդրումային հարթակների  մենեջեր
  • մտավոր սեփականության գնահատող

Ռոբոտատեխնիկա և մեքենաշինություն

  • ընտանեկան ռոբոտների նախագծում
  • բժշկական ռոբոտների նախագծում
  • ռոբոտների կառավարման  նեյրոինտերֆեյսերի նախագծող
  • մանկական ռոբոտատեխնիկայի նախագծող
  • ինժեներ-կոմպոզիտչիկ
  • նախագծող-էրգոնոմիստ
  • բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրների օպերատոր

Սոցիալական ոլորտ  

  • էկոջոկատավար
  • սոցիալական ոլորտում պետական-մասնավոր գործակցության կազմակերպման մասնագետ
  • սոցիալական կոնֆլիկտների մեդիատոր
  • անհատական բարեգործական ծրագրերի հարթակի մոդերատոր
  • ներգաղթյալների հարմարեցման մասնագետ
  • համացանցի միջոցով սահմանափակ հնարավորություններով մարդկանց հարմարեցման սոցիալական աշխատող
  • հասարակական խնդիրների քրաուդսորսինգի մասնագետ
  • պետական մարմինների հետ շփման հարթակի  մոդերատոր

Նոր նյութեր և նանոտեխնոլոգիաներ 

  • նանոարդյունաբերությունում անվտանգության գծով մասնագետ
  • «խելացի նյութեր» նախագծող
  • գլազիր
  • ռեցիկլինգ-տեխնոլոգ
  • նանոտեխնոլոգիական նյութեր նախագծող
  • կոմպոզիտային նյութերի համակարգային ինժեներ

IT-ոլորտ

  • նեյրոինտերֆեյսեր նախագծող
  • խելացի միջավայրերի կիբերտեխնիկ
  • տեղեկատվական անվտանգության կուրատոր
  • անձնական հաշվի անվտանգության խորհրդատու
  • կիբերքննիչ
  • IT-աուդիտոր
  • big data մոդելներ մշակող
  • թվային լեզվաբան
  • IT-քարոզիչ
  • ցանցային իրավաբան
  • ինտերֆեյսերի դիզայներ
  • տեղեկատվական համակարգերի ճարտարապետ