Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Կվերանորոգվեն Կեսարիայի հայկական եկեղեցին և դպրոցը

    Կվերանորոգվեն Կեսարիայի հայկական եկեղեցին և դպրոցը

    Կվերանորոգվեն Կեսարիայի հայկական եկեղեցին և դպրոցը
    Հունվար 2, 2018 20:31 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կեսարիա նահանգի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցին և Սարգիս Գյումուշյանի անվան դպրոցը կվերանորոգվեն։

    Ըստ «Ակօս»-ի՝ վերանորոգման աշխատանքների համար տեղի քաղաքապետարանը գումար է հատկացրել։

    Նշվում է, որ դեռևս 11-րդ դարում կառուցված եկեղեցին միակն է Կեսարիայում, քանի որ մեկ այլ եկեղեցու կառուցման համար թույլտվություն չի եղել։ Դա է պատճառը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մեծ դեր և նշանակություն ունի ոչ միայն Կեսարիայի, այլև այդ շրջանի հայերի համար։

    Ինչ վերաբերում է դպրոցին, այն նույնպես պատմական նշանակություն ունի։ Սարգիս Գյումուշյանն այն կառուցել է աղքատ երեխաների համար։ Դպրոցը գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցուն պատկանող առանձնատանը, որը վերակառուցվել և հարմար պայմաններ ստեղծվելուց հետո վերածվել է դպրոցի։

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top