Գլխավոր Լուրեր Լանջիկում ապօրինի փայտանյութով մեքենա է հայտնաբերվել

Լանջիկում ապօրինի փայտանյութով մեքենա է հայտնաբերվել

1
0

Օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում ոստիկանության Անիի բաժնի պարեկապահակետային ծառայողները շրջիկ ծառայության ընթացքում ստուգման են ենթարկել «Ֆորդ» մակնիշի մի մեքենա:

Մեքենայում հայտնաբերված փայտի օրինականությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել:

Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Անիի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: