Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Լարսի անցակետը կրկին բաց է

    Լարսի անցակետը կրկին բաց է

    Լարսի անցակետը կրկին բաց է
    Հունիս 20, 2019 18:08 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Լարսի անցակետն այժմ բաց է. տեղի ունեցած կուտակումների պատճառը «Լոմիսոբա» ազգային տոնն էր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

    «Որոշ սահմանափակումներ են եղել՝ պայմանավորված դեպի անցակետ տանող բնակավայրերում նշվող տոնակատարություններով։ Երեկ 18։00-ի դրությամբ ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար։ Հարկ ենք համարում նշել, որ երբեմն ծագում են խնդիրներ մեքենաների գերբեռնվածության պատճառով։ Ինչպես նաև, բեռները սքանավորող սարքավորումներով անցկացնելուց հետո կարող է առաջանալ լրացուցիչ զննության անհրաժեշտություն։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները ամենօրյա ուղիղ կապի մեջ են Հյուսիկովկասյան մաքսատան վարչության հետ՝ նման խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով»,- գրել է նա։

     


    scroll to top