Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Լարսի փակվելը բազմակողմանի տնտեսական վնաս կպատճառի․ Փամբուխչյան

    Լարսի փակվելը բազմակողմանի տնտեսական վնաս կպատճառի․ Փամբուխչյան

    Լարսի փակվելը բազմակողմանի տնտեսական վնաս կպատճառի․ Փամբուխչյան
    Հունիս 24, 2019 14:02 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Արդեն հինգերորդ օրն է վրաց-ռուսական հարաբերությունները Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո լարվել են, մինչև անգամ ուղևորափոխադրումները հուլիսի 8-ից կկասեցվեն։ Երկու երկրների միջև ընթացող առճակատումը հայկական կողմի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ արտաքին հաղորդակցությունների առումով, մասնավորապես, Վերին Լարսի փակման դեպքում հայկական կողմը կհայտնվի լուրջ շրջափակման առաջ։

    Հարցի շուրջ Araratnews.am-ը խոսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ։

    Պատգամավորը հույս հայտնեց, որ գործը չի հասնի Լարսի անցակետի փակմանը՝ նշելով․ «Մենք մեծ հույս ունենք, որ նման առճակատման չեն գնա մեր երկու բարեկամ երկրները։ Բայց Լարսի փակման հետ կապված, այո՛, Հայաստանը կունենա լուրջ տնտեսական խնդիրներ, քանի որ դա մեր միակ արտաքին հաղորդակցության ճանապարհն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ եթե օրակարգում նման հարց լինի, մեր գործընկերներին փորձենք զերծ պահել նման մտադրություններից»։

    Իսկ արդյոք հայկական կողմը այս հարցով կապի մե՞ջ է վրացի և ռուս գործընկերների հետ․ «Մենք այց ենք պլանավորել Ռուսաստան և այցի շրջանակներում, չնայած այն այլ օրակարգ ունի, խոսելու ենք ստեղծված իրավիճակի մասին։ Մենք չենք կարող չբարձրացնել այս հարցերը։ Այնպես որ, շփումներ անպայման կլինեն»։

    Իսկ ի՞նչ այլընտրանք կունենանք Լարսի փակման դեպքում․ «Փակվելու դեպքում մենք փաստի առաջ ենք կանգնելու, փաստացի շրջափակման մեջ կհայտնվենք, և երևի թե կփորձենք լաստանավային փոխադրումը գործարկել, բայց դա այլ բան է։ Եթե ճանապարհը փակվեց, մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնում: Այստեղ թերևս Ծովային օրենսդրությունը, որը ես նախաձեռնել էի և այժմ փորձաքննության փուլում է, դա է լինելու մեզ համար լուրջ այլընտրանքային ճանապարհ։ Եվ քանի որ հիմա չկա նման խոսակցություն ճանապարհը փակելու հետ կապված, ներկա պահին կարելի է հանգիստ լինել։ Ես վստահ եմ, որ երկու կողմն էլ, եթե որևիցե կողմը, Աստված մի արասցե« նախաձեռնի փակել, մեզ տեղյակ կպահի այդ մասին»։

    Իսկ այն տեսակետը, որ ադրբեջանական կողմն է ավելի շատ շահագրգռված լարել վրաց-ռուսական հարաբերությունները, մինչև անգամ գործը հասցնելով ցամաքային ճանապարհների փակմանը, ինչից, բնականաբար, ամենից շատը կտուժի Հայաստանը, հարցին, Փամբուխչյանն արձագանքեց․ «Ես անկեղծ ասած տեղյակ չեմ՝ ինչ են անում ադրբեջանական հատուկ ծառայությունները, բայց դա ռուս-վրացական սահմանն է, և ռուսները ևս այդ ճանապարհով են կազմակերպում իրենց ցամաքային առևտուրը, ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը ևս օգտվում է այդ ճանապարհից, ու ես չեմ կարծում, որ այդ միակ ճանապարհը կփակվի, որովհետև դա բազմակողմանի տնտեսական վնաս կպատճառի։ Ըստ այդմ, դա քիչ հավանական է»։


    scroll to top