Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Լարսի ռուսական կողմում կուտակված է 150 բեռնատար

    Լարսի ռուսական կողմում կուտակված է 150 բեռնատար

    Լարսի ռուսական կողմում կուտակված է 150 բեռնատար
    Հունվար 13, 2018 12:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

    Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

    Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:

    Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

    Հունվարի 13-ին, ժամը 12:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 150 բեռնատար:

     

    Նման թեմաներ

    scroll to top