Գլխավոր Արցախ Լարվածություն ստեղծելու նպատակ չկար. Բակո Սահակյանը՝ միջնորդության մասին

Լարվածություն ստեղծելու նպատակ չկար. Բակո Սահակյանը՝ միջնորդության մասին

7
0

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր լրագրողների խնդրանքով խոսեց  իր եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդության մասին, որը ներկայացրել էին  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար:

Բակո Սահակյանն ասաց, որ ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն: Այն ուղղված էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն: «Այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու»,- հավաստիացրեց Արցախի նախագահը: