Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.36   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 568.99   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 488.37   
  •  GBP   Առք` 631.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 647.76   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 176.00   Վաճառք` 196.00   ՀՀ ԿԲ` 188.42   
outputra5huxgif
Sunny
Home » editorial » Լավ արեցի. Միքայել Պողոսյանը` ավագանու մանդատից հրաժարվելու մասին

Լավ արեցի. Միքայել Պողոսյանը` ավագանու մանդատից հրաժարվելու մասին

Հունիս 13, 2017 18:42 editorial, Լուրեր, Մշակույթ A+ / A-

Taron-Miqayel

Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Միքայել Պողոսյանը չի մեկնաբանում Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու իր որոշումը: Araratnews.am-ի հարցին, թե ի վերջո, ինչո՞ւ որոշեց հրաժավել մանդատից, Պողոսյանն այսպես արձագանքեց. «No comment, լավ արեցի, այդպես էլ գրեք»:

Հիշեցնենք` Միքայել Պողոսյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով, սակայն պնդում էր, թե «չի իմացել» այդ մասին:

«Ես Հանրապետականի հետ ոչ մի կապ չեմ ունեցել և չեմ ունենալու»,- հայտարարում էր դերասանը` միաժամանակ հավաստիացնելով, որ ինքն ընդունել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկը` այդպես նպատակ ունենալով նպաստել քաղաքում առկա խնդիրների լուծմանը:

Միքայել Պողոսյանի որոշումը, սակայն, արժանացավ հանրության քննադատությանը:

Երևանի ավագանու ընտրություններից հետո ավագանու անդամի մանդատ ստացած դերասանն, այնուամենայնիվ ինքնաբացարկի դիմում ներկայացրեց` հրաժարվելով քաղաքապետարանում աշխատանքից:

Պողոսյանն այս ընթացքում խուսափել է պարզաբանում տալ, թե ինչու էր որոշել իշխող Հանրապետականի ցուցակով մասնակցել ընտրություններին, ապա ընտրվելուց հետո հրաժարվել ավագանու անդամի մանդատից:

Araratnews.am-ի խնդրանքով Միքայել Պողոսյանը շատ կարճ պարզաբանում, այդուհանդերձ, ներկայացրեց. «Որևէ բացատրություն չկա, ես դուրս եկա, որովհետև քաղաքականացված ոչ մի ձեռնարկի կամ որևէ պատմությունների մեջ երբևէ չեմ եղել»:

Հարցին, թե այդ դեպքում ինչու էր ընդունում Տարոն Մարգարյանի առաջարկը, Պողոսյանը հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով, որ զբաղված է:

scroll to top