Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների համար

    Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների համար

    Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների համար
    Մայիս 16, 2019 20:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների ու ծնողների համար։

    Քաղաքապետարանից հայտնում ու մանրամասնում, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

    Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ներկայացմամբ, խոսքը 9700 երեխաների մասին է:

    «Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից:

    Ընդ որում, ավարտող երեխաների խմբերի դաստիարակները և օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել»,-գրել է նա։


    Նման թեմաներ

    scroll to top