Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    22°
    Home » Լուրեր » «Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր

    «Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր

    Հուլիս 17, 2017 15:24 Լուրեր, Սպորտ A+ / A-

    001 (3)

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Լավագույն մարզական ընտանիք-2017» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող 12 ընտանիքներին ճանապարհել է Ծաղկաձոր: Մարզասեր երևանյան ընտանիքները հուլիսի 17-23-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։

    Մարզական նորանոր ձեռքբերումներ մաղթելով Երևանի թիմի անդամներին՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ այս տարի ևս երևանցի մարզիկները, ավանդույթը շարունակելով, հաղթական գավաթով կվերադառնան Երևան: Քաղաքապետ  Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ լինելու է մարզասեր ընտանիքների կողքին:

    Մրցույթի մասնակիցներն իրենց հերթին վստահեցրել են, որ կանեն հնարավորը` մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու և հաղթանակած Երևան վերադառնալու համար:

    Երևանը ներկայացնող պատվիրակության անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ մայրաքաղաքի թիմը լավ մարզավիճակում է և արվել է հնարավորը՝ երևանցի ընտանիքների հաջող մասնակցությունն ապահովելու համար:

     

     

    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

    և հասարակայնության հետ կապերի վարչություն

    Նման թեմաներ

    scroll to top